Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն է զգում, որը նրա համար առանձնահատուկ երևույթ է: Այս մասին նա նշել է«Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում:
«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունն ու իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ ենք զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է ինձ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,-ասել է Ատոմ Էգոյանը:
«Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի, և ես անպայման կմտածեմ այդ հարցի շուրջ»,- նշել է Ա. Էգոյանը:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: