Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված աջակցությունից։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջն ասել է այն մասին, որ ռուսական ղեկավարության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր հրադադարի ռեժիմի գործողության ժամանակ։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ թուրքական կողմը հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմին։