«Փառք Աստծո՝ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն, ՀՀ Պաշտպանության Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով երեկ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:

 

Գևորգը նշեց, որ ինքը լավ վիճակում է գտնվում, իսկ վթարի մյուս մասնակից ավտոմեքենայի վարորդի 14-ամյա դուստրը հիվանդանոց է տեղափոխվել միայն ապահովության նպատակով:

 

Հավելենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի և Սարգսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի խաչմերուկում. իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Աուդի Ա4» ավտոմեքենաները: Վերջին մեքենայի ղեկին եղել է Գևորգ Ալթունյանը: