Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն դարձրեց գյուղատնտեսության ոլորտին՝ ընդգծելով, որ այս ոլորտը մեզ տալու է նոր ներդրումներ ունենալու շատ լավ հնարավորություններ:

 

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օրակարգային հարցով Կառավարությանը ներկայացրեց ֆիանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի՝ մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակների ընդլայնման մասին նախագիծը:

 

Վարչապետը հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում շատ հաճախ աշխատանքը ոչ արդյունավետ է: «Կրթել, կրթել, կրթել ա, վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Կրկնում եմ՝ սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ՝ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ ա սկսել գյուղատնտեսության նախարարությունը, մենք աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,-նշեց  Կարեն Կարապետյանը:


 

Աղավնի Սուքիասյան