Ապրիլի 12-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը հաղթանակ տարան, իսկ Մկրտչյանը եւ Գալոյանը ոչ-ոքի խաղացին: Դանիելյանը եւ Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ եւ 46-րդ, Մկրտչյանն ու Գեւորգյանը՝ 1-ական միավորով' 73-րդ եւ 76-րդ տեղը:

Առաջնության արդյունքներով՝ 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: