«Մոնթե Մելքոնյան» հաքերային բանակը կոտրել է Եվրատեսիլ 2011-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը, որոնք ներկա պահին գտնվում են մեր հաքերների տիրապեության տակ:
«Դե, ինչպես որ խոստացել էինք... Մեր հարվածը շատ ցավոտ է լինելու: Թող թշնամին հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք հարձակման, ինչպես պետական սահմանին, այնպես էլ կիբեր դաշտում»,- գրված է «Մոնթե Մելքոնյան» հաքերային բանակի էջում:
Նշենք, որ ադրբեջանական հաքերներն օրեր առաջ կոտրել էին հայ երգիչ Էրիկի Ինստագրամի էջը: