Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տարեդարձն էր: Հոբելյարը ապրիլի 16-ին տոնել է իր 60-ամյակը Մոսկվայի միլիոնատերերի ամենասիրելի վայրերից մեկում՝ Սաֆիսա ռեստորանում:

 

Rusarminfo.ru-ից տեղեկանում ենք, որ Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնական երեկույթին ներկա են եղել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Աբրահամյանի տարեդարձին մասնակցելու համար մի քանի ժամով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ներկա է եղել նաև ռուս էստարադային և օպերային երգիչ Նիկոլայ Բասկովը, ով Արա Աբրահամյանի համար հայերենով կատարել է «Սիրո ամառ» ստեղծագործությունը: Իսկ բեմից նրան շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսն ու Թաթա Սիմոնյանը, ովքեր հանդես են եկել իրենց կատարումներով: