ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկայացրեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերը, որոնք ռազմական ոլորտի մասնագետները հեղափոխական որակեցին: 

 

Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշեց, որ իր առաջարկած այս երկու ծրագրերը դեռ պետք է անցնեն հանրային քննարկում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, անդրադառնալով Պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերին՝ դրանք համարեց շատ կարևոր և անհրաժեշտ՝ հատկապես սփյուռքի համար. «Վիգեն Սարգսյանի կողմից հռչակված «Ազգ-բանակ» գաղափարը շատ կարևոր է նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես մեր ազգի բաղկացուցիչ մասն են, ուստի, մեծ է լինելու նաև նրանց դերակատարումը հայոց բանակի կերտման գործում»: 

 

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ աշխարհի 12 երկրներում սովորող մեր հայրենակիցները կարող են դառնալ «Ես եմ» ծրագրի շահառու՝ գալով և իրենց կյանքը կապելով Հայաստանի հետ:

 

Ըստ նախարարի՝ «Ազգ-բանակի» կերտման գործում սփյուռքի դերը շատ կարևոր է: