Մայիսի 14-ին երևանցիները կընտրեն ավագանու նոր կազմ ու նոր քաղաքապետ:

 

Այսօր՝ ապրիլի 21-ին մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 3-րդ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

 

Այն կշարունակվի մինչև մայիսի 12-ը՝ ներառյալ, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

 

ԵԼՔ դաշինքը քարոզչական տեսահոլովակ է նկարահանել: Տեսահոլովակում դաշինքի ներկայացուցիչները կատարում են Երևանի օրհներգ «Էրեբունի-Երևան» երգը: Տեսահոլովակում երգում է նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: