ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրությունների կաջակցի այն ծրագրերին, որոնք ապահովելու են մայրաքաղաքի զարգացումը: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով' ՀՅԴ գերագույն մարմնում դեռևս չի քննարկվել, թե ո ւմ են սատարելու Երևանի ավագանու ընտրություններին, սակայն, նախարարի կարծիքով' այն քաղաքական համաձայնությունը և ծրագրային մոտեցումները, որոնք ՀՅԴ-ն ունի, չեն խաթարելու իրենց ձևաչափը:
«ՀՅԴ Երևանի կառույցը գնահատել էր, որ մայրաքաղաքում սպասվածից ավելի քիչ ձայներ էր հավաքել ԱԺ ընտրությունների ժամանակ, այդ պատճառով' որոշեցինք նոր լրացուցիչ փորձության մեր Երևանի կառույցը չտանել»,- ասաց Մինասյանը' պատճառաբանելով ՀՅԴ-ի Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը: Նախարարը նաև հավելեց, որ ծրագրերի մանրամասն ուսումնասիրությունից հետո' անհրաժեշտության դեպքում' հետագայում նաև հայտարարություն կլինի, թե ում են սատարելու: