Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, այսօր մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր): Հայաստանի հավաքականը, որի կազմում են Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը, Նորայր Քալանթարյանը, հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց մրցաշարի տանտերերին: Երեք խաղերում գրացվեց 4:0 հաշիվ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը: