Չինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված է հայրենական նախագծով: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները հայտարարել էին, որ նավը (001A տիպ) սպառազինության կընդունվի 2020 թվականին՝ վերջնակառուցումից եւ ընթացային փորձարկումներից հետո:
Ներկայում Չինաստանի ռազմածովային ուժերի սպառազինութունում կա մեկ ավիակիր՝ «Լյաոնինը»: Այն վերջնակառուցվել է ՉԺՀ-ում նախկին խորհրդային ավիակիր «Վարյագ» ծանր հածանավի հիմքի վրա, որն Ուկրաինայից գնվել էր անցյալ դարի 90-ական թվականների վերջին:
Չինաստանն այժմ նաեւ կառուցում է մեծ գաբարիտների երրորդ «լողացող օդաթռիչքարանը» (002 տիպ), որն իրենից միանգամայն նոր նախագիծ է ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: