Այսօր սկանդալային ձերբակալություն է տեղի ունեցել. ձերբակալվել է ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից:

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի մեկնաբանությունը.
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը»:

 

Նշենք՝ գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: