Երեկ Բաքվում` Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված «Խաղաղության պլատֆորմի» գրասենյակում, տեղի է ունեցել հանդիպում`դեռևս 30 տարի առաջ Բաքուն լքած Էրիկ Խաչատրյանի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az կայքը, «Խաղաղության պլատֆորմը» նրան հնարավորություն է տվել կրկին այցելել հարազատ քաղաք:

 

«Ասել, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում, նշանակում է՝ ոչինչ չասել: Ամեն ինչ ջերմ է անցել: Թվում է՝ հանդիպել են հարազատներ, որոնց ճակատագրի բերումով բաժանել էին»,-գրում է կայքը:

 

«Ես ցանկանում եմ իմ երեխաներին ցույց տալ քաղաքն ու պատմել այս քաղաքում անցկացրած իմ երջանիկ կյանքի պատմության մասին»,- ասել է Խաչատրյանը: