Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Դեսպանը նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:

 

«Wow… Մեծ շնորհակալություններ Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից՝ այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:

 

Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը' նշելով. «Ահա այսպիսի ընտիր նվեր՝ մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»: