Հնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել' հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ քայլի նպատակը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն է:

Նահանգապետը կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»: Այդ նպատակի համար նահանգապետը պատվիրել է 10 հազար փայտե մահակ:

Բազմաթիվ զույգերի միաժամանակյա հարսանիքի ընթացքում 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»: