Վիրաբույժ Սերջիո Կանավերոն աշխարհում առաջին անգամ գլխի փոխպատվաստման վիրահատություն է իրականացրել, որը բարեհաջող է ավարտվել։ Նա հիմա իր թիմով աշխատում է այդ ուղղությամբ առնետների վրա։

Դոնոր առնետը ողջ է մնացել 36 ժամվա ընթացքում: Վիրահատության մասնակցել են չինացի գործընկերները, բացի դոնորից նաև վիրահատության մասնացել է երրորդ կենդանին, որը պահպանել է արյան ճնշումը։ Առնետի ուղեղը ամբողջ փորձարկման ընթացքում ակտիվ է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։

Մինչ այդ բժիշկները հայտարարում էին՝ գլխի փոխպատվաստում անհնար է անցկացնել, քանի որ ողնուղեղն անհնար է միացնել գլխուղեղի հետ և վիրահատությունից հետո հիվանդը կաթված կստանա։