ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեկնաբանել է մամուլի տեղեկություններն այն մասին, թե ՀՅԴ-ն լարված հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

 

«Իրականության մեջ նման բան չկա: «Լարվածություն»-ն այս դեպքում շատ կոպիտ բառ է: Բնականաբար, մարդիկ ենք, տեսակետներ ունենք, քննարկումներ են լինում, բայց, վերջիվերջո, կայացվում են որոշումներ: Համաձայնագրի տեքստը պատրաստ է, չստորագրելու պատճառ, որպես այդպիսին, չկա, ՍԴ որոշմանն էինք սպասում: Կարծում եմ, որ մոտ օրերս կլինի ստորագրման արարողությունը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հրանտ Մարգարյանը:

 

Նշենք, որ թերթերից մեկն այսօր գրել էր, որ մի խնջույքի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները և ինքը մտածում է ՀՅԴ-ական նախարարներին կանանցով փոխարինելու մասին:

 

«Ներկա չեմ եղել այդ թերթի մատնանշած խնջույքին, չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում, այլ նպատակներ են հետապնդում: Ես չեմ ուզում այդ խաղին կուլ գնալ: Այդուհանդերձ, կատակի ժամանակ կարելի է շատ բան ասել, բայց, միևնույն ժամանակ, կին նախարար ունենալը կատակելու բան չէ: 21-րդ դարում մարդկությունը ձգտում է, որ կանայք նույնչափ ներկայացվածություն ունենան քաղաքականության մեջ, կառավարությունների մեջ, որչափ տղամարդիկ: Ի՞նչ վատ կլինի եթե անգամ վարչապետն էլ կին լինի: Մերկելը կին է, վա՞տ վարչապետ է: Դրա մեջ ոչ մի անպատեհություն չկա, զարմանալու բան չկա, 21-րդ դարում պետք է այդպես մտածել»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: