Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, անցել է իր պարտականությունների կատարմանը: Խաչատուրովը հանդիպել է կազմակերպության կենտրոնակայանի անձնակազմին: Խոսելով իր գործունեության առաջնահերթությունների մասին՝ նա նշել է, որ ամենակարևորը ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հետագա ամրապնդումն է:

 

«Մեր խնդիրն է՝ մշտապես հետևել ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքին՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար»,- ասել է Խաչատուրովը:

 

Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի կազմակերպության Մշտական խորհրդի նիստին:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ' Խաչատուրովը մայիսի 2-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: