2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ: Նույն ժամանակահատվածում 27 ազատազրկված անձինք վիրահատվել են քաղաքացիական բուժական հաստատություններում, որից 13-ը' պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում:

2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2006թ. N 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով պատժի հետագա կրումից ազատ է արձակվել 3 դատապարտյալ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում' 2-ը):

Հաշվետու ժամանակաշրջանում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 8 դեպք, որից 1-ը' ինքնասպանություն, իսկ 2016թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր մահվան 12 դեպք, որոնցից 3-ը' ինքնասպանություն: