Կառավարությունը որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» դեղը`հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:

 

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետև ըստ նախնական հետազոտությունների՝ հայ ազգաբնակչության 2 տոկոսը համարվում է վիրուսային հեպատիտ Բ-ով, իսկ 4-5 տոկոսը վիրուսային հեպատիտ Ց-ով վարակվածներ: Սովալդի դեղի համակցումը հակավիրուսային նույն սերնդի երկրորդ, իսկ որոշ դեպքերում՝ երրորդ դեղամիջոցներով հնարավոր է ապահովել հեպատիտ Ց-ով 95 տոկոս հիվանդների բուժման արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.