Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:
«Ես հայտարարում եմ, որ այդ լուրն անհեթեթություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է Շարմազանովը:
Նա հավելել է՝ ՀՀ Նախագահի կողմից Հովիկ Աբրահամյանին որևէ առաջարկ չի եղել, իսկ այդ հոդվածը ոչ այլ ինչ է, քան բացարձակ սուտ: