Այսօր 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հմգամյա տարելիցի օրը 10 զոհերի հիշատակին Երևանի սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ: Մինչ պատարագի սկիզբը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով իր կուսակիցների հետ այցելել էր եկեղեցի, զրուցում էր լրագրողների հետ: Հենց այդ պահին եկեղեցի եկավ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու, այսպես ասած, Բարևի հեղափոխության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մոտեցավ Զուրաբյանին, և նրան բարևելով, մտավ ուղղվեց դեպի եկեղեցու մուտքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ընդդիմադիր ընտրազանգվածը սկսեց մասսայական բողոքի ցույցեր և հանրահավաքներ: Ստեղծված իրավիճակում մինչ օրս քաղաքական գլխավոր ինտրիգներից մեկն է դարձել հարցը, թե արդյոք մեկ այլ ընդդիմադիր' նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, թե՞ ոչ: Ավելացնենք, որ ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի մի շարք ղեկավար անդամների' Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Կարեն Դեմիրճյանի և այլոց հետ միասին մասնակցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին տրված պատարագին: