Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում ամուսինը դաժանաբար սպանել է կնոջը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը տեղեկացրեց, որ սպանությունը կատարած տղամարդը մոտ 55 տարեկան էր և գտնվում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակում:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ էր հոգեկան խնդիր ունեցող անձն ազատության մեջ, գյուղապետը պատասխանեց. «Դե, մեկ-մեկ գնում էր հոգեբուժարան, դեղեր էին տալիս և ուղարկում տուն: Հոգեբուժարանում չէր մնում, երկու տարի առաջ սրացումներ էր եղել, գնացել- բուժվել էր»,-նշեց գյուղապետը՝ հավելելով, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, կինը մահացել է ամուսնու ուժեղ հարվածից: 

Արտաշես Մխիթարյանը նաև հավելեց, որ ամուսիններն ունեն երկու որդի, ովքեր ապրում են ՌԴ-ում:

 

Աղավնի Սուքիասյան