Այսօր ի թիվս այլ պաշտոնյաների, Հաղթանակի զբոսայգում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն, ով նույնպես հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին: Վարչապետն ամեն կերպ խուսափում էր լրագրողների հետ հանդիպումից, սակայն լրագրողների դիտարկմանը, թե իր նախորդներից ոչ մեկն իր նման չի խուսափել լրագրողների հետ շփումից, տեղի տվեց. «5 րոպե հարցեր տվեք»:

 

-Պարո՛ն Կարապետյան, պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ Աժ նախագահի պաշտոնում լինելուն կո՞ղմ եք, թե՞ ոչ:


-Ինչու՝ ոչ:

 

- ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀԿ-ն մշտապես հաղթում է:


-ինձ մի՛ հարցրեք:

 

- Ընտրությունները մշտապես կեղծում են, ուսուցիչների ձայնագրությունը՝ ապացույց:


-Իսկ ի՞նչ գիտես, որ կեղծում են. դու գիտե՞ս, տեսե՞լ ես:

 

-2018-ին Ձեր կարգավիճակն ինչպիսին է լինելու:


- Իմ կարգավիճակն իմ համար պարզ է:

 

Վերջում վարչապետը հորդորեց գոնե տոն որով հարցերը տալ ժպիտով.

 

«Ժպիտով ասեք՝ կպատասխանեմ»: