Թուրքիայում սկանդալի պատճառ են դարձել հոգևորական Հասան Աքարի՝ Աթաթուրքի և նրա մոր հասցեին հնչեցված խոսքերը:

Ըստ Birgun-ի՝ Աքարը «բիճ» է անվանել Թուրքիայի առաջին նախագահ, հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, իսկ նրա մորը՝ հասարակաց տան աշխատակցուհի:

Հոգևորականը հայտարարել է, որ Աթաթուրքի մայրը ժամանակին աշխատել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի հասարակաց տներում: «1938 թվականին սատկած այդ բճի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել է նա: