Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:


Ինչպես հաղորդում է Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկումը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:


Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: