Երևանի Ազատության հրապարակում մայիսի 12-ին տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության հանրահավաք-համերգը: «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունում առաջնային է համարվում ՀՀ քաղաքացին:

 

«Պետք է արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները նույնպես կարողանան ընտրելու հնարավորություն ունենալ: Մեր կուսակցությունը հանդես է գալու օրենքի նախագծով, որը հնարավորություն չի տալու պաշտոնավարելու այն անձանց, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարումների, ապօրինի հարստացման հետ: Ստեղծվելու են հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- ընդգծեց Փոստանջյանը:

 

Հանրահավաքից հետո համերգով հանդես եկավ երգիչ Ռուբեն Հախվերդյանը, որից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը երթով անցավ Երևանի փողոցներով: