Այսօր՝ մայիսի 12-ին, ոստիկանության Սևանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի բնակիչ, 64-ամյա Նորիկ Մարգարյանը:

 

Վերջինս կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին գյուղի վարչական տարածքում ЗИЛ-441540 մակնիշի բեռնատարով ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, իսկ մեկ հոգի տեղափոխվել էր Սևանի հիվանդանոց:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մարգարյանը, ով Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է՝ աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Գեղամա մասնաճյուղում:

 

Նշենք՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, բախվել էին ЗИЛ 5410 մակնիշի 35 VO 413 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 19 ՏՕ 675 համարանիշի և Ford Transit մակնիշի 75 PZ 005 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 07-ի ուղևորուհին տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն:

 

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, իսկ մեկին էլ հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան:

 

Փաստի առթիվ Հ. Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ / և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային վայրը լքելը/ հատկանիշով:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, բախվել էր կայանված Ford Transit-ին, ինչից հետո Ford Transit-ը գլխիվայր շրջվել էր, այնուհետև ЗИЛ-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 07-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվել ձախ կողնակում:

 

3 հոգու մահվան պատճառ դարձած, ЗИЛ-ի վարորդ, կասկածյալ՝ 64-ամյա Նորիկ Մարգարյանն է



Մանրամասն՝ shamshyan.com-ում