Եկել է ընտրատեղամաս՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկով

Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում' վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը պատճառաբաելով, որ խախտում տեղի չի ունեցել:

#Yerevanvote17 #evnvote17