Ընտրողներին քվեարկած թերթիկներ է տալիս

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի անդամներից մեկը, երկու քվեաթերթիկ է տվել ընտրողներին, ընդ որում՝ երկրորդ դեպքում դիտորդը նկատել է, որ այն արդեն իսկ քվեարկած է, սակայն չի նկատել, թե ում օգտին:

Ընտրողների կողմից իրենց երկու քվեաթերիկ տալու դեպքերի բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամը, ով դրանք բաժանել է, միմիկայով փորձել է հասկացնել ընտրողներին, որպեսզի նրանք լռեն: Հանձնաժողովի նախագահն իր հերթին երկու դեպքում էլ վերցրել է քվեաթերթիկները և ավելորդները ոչնչացրել՝ ճղելու ճանապարհով:

Հանձնաժողովի անդամը, ով բաժանել է այդ քվեաթերթիկները հրաժարվել է ներկայանալ և թաքցրել է բեյջը, սակայն դիտորդը նկարել է վերջինիս:

#Yerevanvote17 #EVNvote17