Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին արձանագրեց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների որոշակի պասիվություն է նկատվում․ «Այս փաստին կա երկու մեկնաբանություն՝ պոզիտիվ և նեգատիվ։ Նեգատիվ մեկնաբանությունն այն է, որ մեր ընտրողները մնացել են տանը և չեն գնում քվեարկության։ Պոզիտիվ մեկնաբանությունն այն է, որ վերջին օրերին հայտնի գործողությունների արդյունքում մեզ հաջողվել է որոշակիորեն դանդաղեցնել ընտրակաշառքի բաժանման մեխանիզմը»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ պատճառով այդ մեքենան չի կարողացել ամբողջ թափով անել իր աշխատանքը։
«Խնդրում եմ Երևանի քաղաքացիներին գնալ ընտրություններին, իսկ եթե արդեն կատարել եք Ձեր ընտրությունը, ապա զանգեք, գրեք, կոչ արեք Ձեր մտերիմներին մասնակցել և որոշում կայացնել Երևանի համար»,- դիմելով քաղաքացիներին ասաց քաղաքապետի թեկնածուն։