Համաձայն Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ՝ Երեւանի ավագանու 65 մանդատը յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա:

 

Առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

 

Եվ այսպես. ըստ այդ հաշվարկի՝ ՀՀԿ-ն կստանա 46, ԵԼՔ դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5 մանդատ։