Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:

 

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով: Ստորին և վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA’S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն և անգլերեն մակագրություններն են:

 

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 300 հատ

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: