Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ֆիրմայի աշխատակցուհի Մայա Հորովիցը հայտարարել է, որ ընկերությունը վիրուսի նոր տեսակը հայտնաբերել է մայիսի 15-ի ցերեկը, վիրուսը վարակում էր վայրկյանում մեկ համակարգիչ:
Ֆիրմային հաջողվել է վիրուսի տարածումը կանգնեցնել այն սերվերի տեղակայման միջոցով, որը գործարկել է վիրուսի կոդի մեջ ներսարված անջատիչ դոմենը: «Անջատիչը» վիրուսին թույլ չի տվել վարակված համակարգիչներում ծածկագրել տվյալները եւ տարածվել մյուս համակարգիչների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: