Ազգայի ժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը հորդորում է ԵԼՔ դաշինքի պատգամավորներին՝ հարգել ԱԺ կանոնակարգը և երդվել:
Հիշեցնենք, որ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի պատգամավորներն այսօրվա նիստի մեկնարկին ներկա չէին, քանի որ բոյկոտ էին հայտարարել: Նրանք չտվեցին պատգամավորական երդում:
ԵԼՔ-ի մեր գործընկերները թող վերադառնան և երդվեն, հակառակ պարագայում՝ առանց երդման՝ պատգամավորները չեն կարողանա մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը»:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ նախագահի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, Արա Բաբլոյանը պատասխանեց. Սովորական, աշխատանքային, գործընկերային:
Իսկ դիտարկմանն էլ՝ ճշտե՞լ է արդյոք՝ ինչպիսի ծառայողական մեքենայից, թիկնազորից է օգտվելու՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո, Արա Բաբլոյանը ժպիտով պատասխանեց. «Թիկնազորի, ծառայողական մեքենայի հարցը դեռ չենք քննարկել, դրա մասին չեմ մտածում»: