Կառավարության հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօրվա նիստի ընթացքում հետաքրքրվեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե Հայաստանում պարապուրդի մեջ գտնվող որքան գույք կա:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Արամյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը մշակել է նոր գործիքակազմ, որով պարապուրդի մեջ գտնվող գույքը վերահսկվում է: «Պարապուրդի ենթարկված գույքը 1,53-ից բարձրանալու է 4 անգամ, իսկ արտադրական նշանակության պարապուրդի մեջ գտնվող գույքը կպահպանվի, չի օգտագործվի»:
Նախարարի պարզաբանմանն ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատարն ավելացրեց. «Շատ լավ, բայց Ձեր ներկայացրած թվերից բիզնեսը կարող է վախենալ»:
Կարեն Կարապետյանը նորից կրկնեց, որ պետք է անել այնպես, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չստանա, իսկ չաշխատողի մոտ կարող է այդ բեռն առաջանալ:
Նշենք, որ Կառավարության այս նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ուշացումով շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ժամանակավոր կառավարություն է, դրա համատ տենց վրիպումներ ենք թույլ տալիս»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: