Ամերիկացի երգչուհի Ռիհաննան մի քանի զարդ է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել է Chopard մակնիշի հետ համատեղ: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է The Daily Mail-ը:
Նա զարդերը ներկայացրել է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ռիհաննան ցուցադրել է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:
Chopard-ը ժամացույցների, ոսկերչական իրերի եւ լյուքս դասի աքսեսուարների շվեյցարական արտադրող ընկերություն է: Հիմնադրվել է 1860 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում: