«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Պռոշյանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու դին իր տանը՝ ամբողջությամբ արյան մեջ, նախաբազուկները՝ կտրած։
Նախնական վարկածով՝ տղամարդն ինքնասպանություն է գործել կտրելով երակներն ու արյունաքամ եղել։
Դիակը հայտնաբերել է տղամարդու նախկին կինը, ով երբեմն-երբեմն այցելել է նախկին ամուսնուն։ Օրեր շարունակ տեղեկություն չունենալով և չկարողանալով բացել տան դուռը՝ հարեւանների հետ կոտրել են դուռը եւ ահասարսուռ տեսարանի բախվել. տղամարդու դիակը գտնվել է հյուրասենյակի մահճակալին՝ ամբողջովին արյան մեջ։
Ըստ դատաբժշիկների՝ տղամարդը մահացել է մոտ երկու շաբաթ առաջ։