Մայիսի 22-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ֆիդայինների գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին Opel Corsa մակնիշի 34 UM 397 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը, կողաշրջվել և բռնկվել:  

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գառնիի առողջության կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: