ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչականշրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

2017 թվականի մայիսի14 ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի թիվ 6/09 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։

Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացված անհրաժեշտդատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նշված ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ։

Մասնավորապես նախնական տվյալների համաձայն՝ քաղաքացի Տ.Ասատրյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին այցելել է թիվ 6/09 ընտրատեղամաս, որտեղսկանավորման սարքով գրանցում կատարելու ընթացքում պարզվել է, որ քաղաքացին համապատասխանընտրացուցակներում ընդգրկված չէ և վերջինիս պարզաբանվել է ընտրացուցակներում ընդգրկվելու կարգը:Նույն օրը քաղաքացին իրավասու մարմիններից վերցրել է անհրաժեշտ տեղեկանքը և վերադարձել ընտրատեղամաս՝ քվեարկությանը մասնակցելու նպատակովսակայն նրան հայտնել ենոր նրա անձնագրով արդեն կատարվել է քվեարկությունմինչդեռ, ըստ քաղաքացու, այդ օրն ինքը չի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Նախաքննությունը շարունակվում էմիջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելուուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե