Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին (23-րդ կմ) իրականացվել են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ: Ժամը 11:00-ից նշված ավտոճանապարհը մաքրման աշխատանքների վերսկսման հետևանքով փակ է լինելու: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: