ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր պաշտոնական Instagram-ում գովել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գունավոր գուլպաները։

Լուսանկարի տակ, որտեղ Մերկելն ու մյուս քաղաքական գործիչները ուսումնասիրում են Թրյուդոյի ոտքը, կանցլերը գրել է․ «Սքանչելի գուլպաներ են, Ջասթին Թրյուդո։ Կանադայի վարչապետը հպարտությամբ ցույց է տալիս իր նոր գնումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բրյուսելում»։

Կանադայի վարչապետը իր Instagram-ում էլ էր պարծեցել վարդագույն- երկնագույն գուլպաներով, որի վրա դաշինքի լոգոտիպն է։ Լուսանկարը նա հրապարակել էր Stories բաժնում։