ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանին: 

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար Ռուբեն Պետիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 

2017թ. Մայիսի 26 Երևան ՆՀ- 458 -Ա»