Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:

«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:

Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 17-ից մինչեւ 28-ը: