Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ: Այս մասին մայիսի 31-ին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Ինչպես նշված է փաստաթղթում, ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որը Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների համար մտցնում էր Ռուսաստանի տարածքում որոշ աշխատանքների (ծառայությունների) կատարման սահմանափակումներ:

Նաեւ վերացվում է գործատուների համար ՌԴ-ում Թուրքիայի այն քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու արգելքը, «ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքային եւ (կամ) քաղաքացիական-իրավական հարաբերությունների մեջ չեն հիշյալ գործատուների, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուների հետ»:

Բացի դրանից, փոխված է հանրապետության այն քաղաքացիների ցուցակը, ովքեր Ռուսաստան ուղեւորությունների իրավունք ունեն անայցագիր ռեժիմով: Պուտինն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է Թուրքիային ծանուցել քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների վերաբերյալ երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրի գործողության մասնակի վերականգնման մասին:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: