Գևորգ Կոստանյանին ՀՀ Կառավարությունը  լիազորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Կառավարության որոշման համաձայն՝ ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում:

Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից: