Hermes ֆրանսիական բրենդի կանացի պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով (2,94 մլն հոնկոնգյան դոլար): Այսպիսով, սահմանվել է այս աքսեսուարի գնի համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հայտնել է Christie՚s աճուրդների տունը: Birkin մոդելի պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ դրվագազարդված 18-կարատանոց ոսկով եւ ադամանդներով: Գնորդի անունը չի հրապարակվում:

 


Այս վաճառքը գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը. այն ժամանակ Hermes-ի Birkin մոդելի պայուսակը Christie՚s աճուրդում վաճառվել էր 300 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: