Մամուլում շրջանառվում են լուրեր, որ ԲՀԿ ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված ԲՀԿ մասնակցության, ձևաչափերի տարբերակների կամ առհասարակ հարցերի առումով չի կարող հավաստի տեղեկատվություն լինել, քանի որ կուսակցությունը նախ չի քննարկել, հետևաբար չունի որոշում և չկա պաշտոնական տեղեկատվություն: Իսկ հենց լինի՝ սիրով կտրամադրի: