Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը։ Գրանցվել է 83 պատգամավոր: Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Պատգամավորներն արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Խորհրդարանն այնուհետև կքննարկի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը:
Օրակարգի վերջին հարցով էլ Ազգային ժողովը կքննարկի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: